«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարությանը բանակցում է, որպեսզի դառնա ՀԱԿ-ի քաղաքապետի թեկնածուն․ Ապրելու երկիրը մերժել է նրան

21/03/2023

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի անժամանակ հրաժարականից հետո քաղաքական դաշտում ակտիվացել են քաղաքապետ դառնալ ցանակցողները։ Մեր տեղեկություններով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքական տանիքի փնտրտուքների մեջ է։ 

Այս ընթացքում Մարությանը հասցրել է հանդիպել Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչների հետ, նրանց առաջարկել է համագործակցել ու պատրաստակամություն հայտնել դառնալ նրանց քաղաքապետի թեկնածուն։ Ապրելու երկիրը Հայկ Մարությանի առաջարկը մերժել  է և տեղեկացրել է, որ սեփական թեկնածուն ունեն այս ընտրությունների համար։ Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Մարությանը  բանակցում է ՀԱԿ-ի հետ, որպեսզի առաջիկա ընտրություններին մասնակցի նրանց բրենդի ներքո։ ՀԱԿ-ում կարծես դեմ չեն։ Նախ իրենք այլևս սպառվել են ու Հայկ Մարությանը միայն կարող է նոր լիցք հաղորդել իրենց և երկրորդ՝ Մարությանի շնորհիվ իրենց մի քանի երիտասարդ կարող են հայտնվել Երևանի ավագանում։ Չնայած եղած դրական մթնոլորտին, դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի ՀԱԿ-Մարության բանակցությունները։
https://politik.am/