«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

G7-ի երկրների ֆինանսների նախարարները նախատեսում են ռուսական նավթի գների շեմային մակարդակ մտցնել

02/09/2022

Յոթնյակի խմբի (G7) երկրների ֆինանսների նախարարները նախատեսում են մտցնել ռուսական նավթի եւ նավթամթերքների շեմային մակարդակ, ուրբաթ համատեղ հայտարարությունում նշել են նրանք, տեղեկացրել է Reuters-ը։

Գների նախնական սահմանափակումը հիմնվելու է մի շարք տեխնիկական գործոնների վրա, իսկ գների մակարդակը կվերանայվի անհրաժեշտության դեպքում, ասել են նախարարները։

«Մենք փորձում ենք ԵՄ-ի պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում սա համաձայնեցնել համապատասխան միոցների ժամանակացույցի հետ»,- ավելացրել են նրանք։