«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԺ-ն հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների և հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին

23/09/2021

ՀՀ Անկախության 30-ամյակի միջոցառման շրջանակում սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին:

Խորհրդարանի այգում «Պետություն ու իրավունքի տեսություն» թեմայով նրանց համար դասախոսություն է կարդացել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Դասախոսությունից հետո ուսանողներն այցելել են Ազգային ժողովի թանգարան, ծանոթացել խորհրդարանի պատմությանը, ցուցանմուշներին, իսկ գրադարանում՝ առկա հարուստ գրականությանը: