«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմի ամենաթեժ պահին, որը տեղի ունեցավ 2020 թվականին, Հնդկաստանն առաջարկեց շտապ կարգով Հայաստան ուղարկել հրետանային զենք, զինամթերք և այլ զինատեսակներ

27/11/2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ամենաթեժ պահին, որը տեղի ունեցավ 2020 թվականին, Հնդկաստանն առաջարկեց շտապ կարգով Հայաստան ուղարկել հրետանային զենք, զինամթերք և այլ զինատեսակներ՝ հետաձգված վճարման պայմանով: Այս մասին հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:

Հայ զինվորականները համաձայնվել են Հնդկաստանից նման օգնությանը, սակայն նրանք չեն կարողացել կազմակերպել օդային փոխադրումներ, որոնք կարող են ռազմական պաշարները հասցնել Երևան։

Ըստ հնդկական աղբյուրների, հայկական ռազմաօդային ուժերը շահագործում են միայն խորհրդային ժամանակաշրջանի երկու ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներ, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով շահագործման չեն հանձնվել Հնդկաստանից ռազմական բեռներ տեղափոխելու համար։