«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանի առափնյա պահպանությունը կրակ է բացել նավի ուղղությամբ, որի վրա ադրբեջանցիներ են եղել. ԶԼՄ

11/09/2022

Թուրքիայի Չանաքքալե նահանգի Բոզջաադա շրջանի մոտ Հունաստանի առափնյա պահպանությունը կրակ է բացել նավի ուղղությամբ, որի վրա նաև ադրբեջանցիներ են եղել, հայտնում է թուրքական Haber Global լրատվամիջոցը։

Հաղորդագրության համաձայն՝ Կոմորյան կղզիների դրոշով նավի գնդակոծման միջադեպը տեղի է ունեցել Բոզջաադայի ափից 11 ծովային մղոն հարավ-արևմուտք։ Անձնակազմի կազմում եղել են Եգիպտոսի 6 քաղաքացիներ, 4-ը՝ Սոմալիի, 5-ը՝ Ադրբեջանի, 3-ը՝ Թուրքիայի։

Թուրքիայի առափնյա պահպանության հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 10-ին Հունաստանի առափնյա պահպանության անձնակազմը կրակ է բացել Կոմորյան կղզիների դրոշով Anatolian նավի վրա, որը գտնվում էր միջազգային ջրերում՝ Բոզջաադա նահանգից 11 ծովային մղոն հարավ-արևմուտք։ Դեպքի վայր է ուղարկվել Թուրքիայի առափնյա պահպանության երկու նավ։

Անձնակազմի անդամներից տուժածներ չկան։