«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի ազդեցության գոտին էականորեն փոքրացել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով. Ֆինլանդիայի նախագահ

23/01/2026

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունի. «Ինչի՞ է հասել Ռուսաստանը վերջին չորս տարիների ռազմական գործողությունների արդյունքում։ Գրավել է Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը, և այդ ընթացքում կրել է մոտ մեկ միլիոն մարդկային կորուստ»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը։

Ֆինլանդիայի նախագահը անդրադարձել է նաև Ռուսաստանի տնտեսական վիճակին՝ նշելով, որ երկրի տնտեսությունը կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ «Եթե հաշվի առնենք տարվա առաջին երկու շաբաթների գնաճի տեմպերը, ապա հնարավոր է ունենալ շուրջ 30 տոկոս գնաճ, 16 տոկոս տոկոսադրույքներ, զրոյական տնտեսական աճ, ֆինանսական ռեզերվների պակաս և պատերազմի ավարտից հետո զինվորներին վճարելու անկարողություն»,- ընդգծել է Ստուբը։

https://daryo.uz/en/2026/01/22/finnish-president-warns-russias-expansionist-ambitions-threaten-central-asia-and-south-caucasus