«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչը Երասխ է այցելել

15/09/2021

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է Թվիթերյան իր էջում:

«Երասխ այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- Թվիթերում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Մինչ այդ ԵՄ ներկայացուցիչը Երևանում հանդիպել էր ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի հետ: