
Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել
04/08/2022
Հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարված 36-ամյա տղամարդ, որի մոտ արձանագրվել է կլինիկական մահ։
Բժիշկների կողմից իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։ Դեպքը առանձնահատուկ էր և մի խումբ բժիշկների հմուտ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։
Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։