«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN

21/05/2025

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավոր նախապատրաստությունների մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – ասել է պաշտոնյան:

Աղբյուրները, սակայն, չգիտեն, թե արդյոք Իսրայելի իշխանությունները հարձակման վերջնական որոշում են կայացրել, իսկ ամերիկյան հետախուզությունը հստակորեն չի հաստատում հրեական պետության մտադրությունները։

Նշվում է, որ հարվածի նախապատրաստման անուղղակի նշանները ներառում են Իսրայելի ռազմաօդային ուժերի տեխնիկայի և զենքի տեղաշարժը և դրանց մանևրները: Միաժամանակ, չի կարելի բացառել, որ Իսրայելը դիմում է ուժի ցուցադրության՝ Իրանին միջուկային ծրագրի հետ կապված հարցերում լուրջ զիջումների ստիպելու համար։