«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ հակամարտության հարցում ականատես եղանք ԵՄ բացառմանը՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի․ Բորել

04/12/2020

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը և Թուրքիան «աստանաացնում են» (Սիրիայի կարգավորման Աստանայի ձևաչափի անալոգիա, որին մասնակցում են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը) հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ ԵՄ-ին դուրս մղելով կարգավորման գործընթացներից: Բորելը նման հայտարարություն է արել իր բլոգում հրապարակված հոդվածում։ «Նման հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում հակամարտությունները, մենք տեսնում ենք տարածքային հակամարտության «աստանաացման» ձևաչափ, որը տարվում է տարածքային հակամարտություններից Եվրոպայի բացառմանը՝ հօգուտ Ռուսաստանի ու Թուրքիայի»,- ընդգծել է նա։ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են միության շահերը։ «Այս պատճառով էլ մենք պետք է չեզոքացնեք մեր ներուժի շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք ու ակտիվ գործենք այնտեղ, որտեղ մեր շահերը վտանգված են»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան,  factor.am