«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը կոչ է արել տեղական իշխանություններին լրջորեն նախապատրաստվել երկրաշարժերին

04/02/2025

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակիների վարչությունը» (AFAD) գրեթե 1 շաբաթ Էգեյան ծովում անընդհատ գրանցվող երկրաշարժերի մասին է հայտնում: Մասնավորապես հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը,  Թուրքիայի ժամանակով 15:50-ին Էգեյան ծովում 570 ցնցում է գրանցվել: Դրանք զգացվել են ծովի առափնյա թուրքական շրջաններում ևս:

Նշվում է, որ ստորջրյա ցնցումներից 33-ը եղել է 4-5 բալանոց, իսկ ամենաուժեղը՝ 4.9 մագնիտուդ:

Երկրաշարժերի այդպիսի պատկերը անհանգստություն է առաջացրել Թուրքիայում։ Թեմային անդրադարձել է անձամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով տեղական իշխանություններին լրջորեն նախապատրաստվել երկրաշարժերին:

«Մեր քաղաքները և հատկապես Ստամբուլը սեյսմակայուն դարձնելուց բացի այլընտրանք չունենք»,-ընդգծել է Էրդողանը:
https://www.ermenihaber.am/