
Ահազանգի հետքերով «Հայանտառի» աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ. Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ, իր հատուկ հանձնարարականով, ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու։
«Արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- տեղեկացրել է նախարարը:
Ավելի վաղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անդրադարձել էր «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանը՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ:
ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ:
«Այդ հատատեղում 2020 թվականի գարնանն առատ ձյան և ուժեղ քամիների հետևանքով քառակուսի 2-ում և 3, 4, 12, 20, 140 անտառհատվածներում ավելի քան 314 սոճի սովորական տեսակի ծառերը ձնակոտոր են եղել, իսկ մի մասն էլ քամակոտոր (լուսանկարները կցվում են):
Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ին «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝ սույն անտառահատվածներում կատարվել է ծառերի հաշվառում:
2020 թվականի հոկտեմբերի 1-ին հատատեղը հաստատվել է և կազմվել է անտառահատման տոմս:
Տեղեկացնենք նաև, որ ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնել են «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու և արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- ասված էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Առաջարկվող Նորություններ

Մայրաքաղաքում ավելի քան 15 000 երեխ...
2021-01-21 19_1611251636.jpg )
Անմահության ճանապարհ. Սուրեն Խաչատր...
2021-01-21 15
Հայկը տեսել է, որ հրամանատարին խփեց...
2021-01-21 21
«Իմ քայլն» իրականացնում է պատերազմի...
2021-01-21 18
Հայկական տեխնոլոգիան կիրառելով տիեզ...
2021-01-21 18
Քվեարկություն Ռոբին ռոբոտի օգտին...
2021-01-21 21
Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Ար...
2021-01-21 20
Գործարկվել է Հարկադիր կատարումն ապա...
2021-01-21 18
Աֆրինի տեղահանված բնակիչները բողոքի...
2021-01-21 24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է...
2021-01-21 20Հատուկ
_1611251636.jpg )
Անմահության ճանապարհ. Սուրեն Խաչատրյան...
2021-01-21 15