«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե այսպես շարունակվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կլուծվի. Լուկաշենկո

23/11/2022

Եթե այսպես շարունակվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կլուծվի։ Այս մասին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ քննարկված թեմաներից շատերը հրապարակման ենթակա չեն, բայց առաջին անգամ ՛՛անկեղծ, բաց խոսակցություն է եղել՛՛։

՛՛Մի կետ կա, որը մենք, մեր արտգործնախարարները երկար ժամանակ համաձայնեցրել ենք, մեր հայ ընկերները փոփոխություններ էին առաջարկել։ Մենք այսօր որոշեցինք չընդունել այդ կետը, չխորանալ, բայց առաջին անգամ համաձայնեցինք (և այդ ուղղությամբ կոնկրետ առաջընթաց կա), որ շփման կետեր կան համաձայնության գալու համար։

Գործող ղեկավարից բոլորս հասկացանք, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, եթե մենք գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, այն կավարտվի, և խաղաղություն կլինի. պայմանագիրը կկնքվի, ես, օրինակ, ոգևորությամբ եմ դա ընդունում՛՛,- ասել է Լուկաշենկոն։

Խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանին՝ նա ասել է. ՛՛Եթե Նիկոլ Վովաևիչը լռում է, նշանակում է, որ նա նույնպես համաձայն է իմ ասածի հետ՛՛:

Փաշինյանն ի նշան համաձայնության գլխով է արել։

Նշենք, որ ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության ժամանակ առաջնահերթություն է դառնալու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։