«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԲԴԽ-ն դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի լիազորությունները

23/09/2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը երեկ ստորագրել է Ալեքսանդր Ազարյանի` աշխատանքից ազատման դիմումը։

Ի դեպ, Ազարյանն այն դատավորն է, որ 2018-ին որոշում կայացրեց կալանքից ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

Նաև Ազարյանն է քննել «5»-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը և բավարարել պաշտպանական կողմի բողոքը` Թավադյանն ազատ էր արձակվել։ 

Ամիսներ առաջ էլ Ազարյանը դիմել էր միջազգային կառույցներին` հայցելով նրանց աջակցությունը Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։