«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանասարը, Սև լճի տարածքը հրդեհի մեջ են. հայկական կողմի փրկարարները մուտք չունեն այդ տարածք. Թովմասյան

06/01/2023

Իշխանասարը, Սև լճի տարածքը հրդեհի մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա հայտնել է, որ հայկական կողմի փրկարարները մուտք չունեն այդ տարածք։

՛՛Հրդեհը ԱԻՆ Գորիսի փրկարարական ջոկատի վերահսկողության տակ է՛՛,-հավելել է Թովմասյանը՝ կից հրապարակելով տեսանյութ և ընդգծելով, որ այն արված է Գորիսի կենտրոնից:

՛՛Հրդեհը բավական մոտ է Գորիսին՛՛,-նշել է պատգամավորը։