«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայմանագրային զինծառայողներին հավելավճարի իրավունք կտրվի

13/10/2022

Պայմանագրային զինծառայողներին հավելավճարի իրավունք կտրվի․

  • Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կամավոր ատեստավորում անցնելուց հետո կբարձրանա, կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։ 
  • Պապիկյանը ասեց, որ առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո նոր կարգավորմամբ զինծառայողին կրկնակի ատեստավորման հնարավորություն կտրվի` տարեկան մինչև 2 անգամ։
  • Արդեն իսկ հավելավճար ստացող զինծառայողները կկարողանան ատեստավորվել 3 տարին մեկ անգամ` հավելավճարի ստացման իրավունքը պահպանելու համար։
  • Հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ հավելավճարի իրավունք ունեցող զինվորական պաշտոնների ցանկը կսահմանվի պաշտպանության նախարարի հրամանով։  
  • Կառավարության հաշվարկով հավելավճարի սահմանումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն` տարեկան մինչև 60 մլրդ դրամ: