«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

22/05/2024

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր  ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի քարտուղար  Քրիստինե Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությանը 105 պատգամավորից մասնակցել է 70-ը, որոնք միաձայն քվեարկել են միակ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի օգտին։

Ավելի վաղ՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից  Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրվելու համար Ազգային ժողովին առաջարկվել էր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հայտնել էր, որ ընթացիկ տարվա մարտի 29-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու էին ինքնաառաջադրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Ընդհանուր ժողովում, որին մասնակցել է այդ պահին ՀՀ-ում գործող 311 դատավորներից 217-ը, գաղտնի քվեարկությամբ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 131 դատավոր, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը՝ 126։