Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

71 պատգամավոր ընտրեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում

02/08/2021

Ութերորդ գումարման Ազգային ժողովը երկրորդ անգամ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանին:

ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց արդյունքները։ Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր։

Քվեները բաշխվել են  հետևյալ կերպ՝

Ալեն Սիմոնյան-71
Մխիթար Զաքարյան- 0 
Արթուր Սարգսյան- 0

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, «Հայաստան» խմբակցությունը՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը,  որն այս պահին կալանավորված է, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով նույնպես անազատության մեջ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահի քվեարկությունն ը դհատվել էր քվեաթերթիկում տառասխալի պատճառով: