«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինքնաթիռ կառավարելու փորձ չունեցող ուղևորն ապահով վայրէջք է կատարել Ֆլորիդայի օդանավակայանում

11/05/2022

Ինքնաթիռ կառավարելու փորձ չունեցող ուղևորն ապահով վայրէջք է կատարել Ֆլորիդայի օդանավակայանում, երբ օդաչուն չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը։ 

CNN-ի կողմից ձեռք բերված LiveATC.net ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ուղևորն  ավիադիսպետչերին ասում, որ չգիտի՝ ինչպես վարել ինքնաթիռը։

«Իմ օդաչուն ուշաթափվել է, և ես գաղափար չունեմ, թե ինչպես վարել ինքնաթիռը»,-ասել է նա։

Այնուհետև ավիադիսպետչերը սկսել է ուղևորին հրահանգել վայրէջք կատարել։ Ի վերջո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Ֆլորիդայի Փալմ Բիչ միջազգային օդանավակայանում: