«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Իրանում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ռեկորդ է գրանցվել. EADailyԻ

17/06/2020

Իրանում հունիսի 17-ին հայտնել են վերջին 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով 120 մարդու մահվան մասին, որը ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 11-ից ի վեր: Այս մասին գրում է EADaily-ն՝ նշելով, որ 4-րդ օրն անընդմեջ Իրանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցում է 100-ը:

Տեղի իշխանությունները «Քովիդ-19»-ի նոր բռնկումն ու դրանով պայմանավորված մահացության ցուցանիշի աճը կապում են քաղաքացիների կողմից սանիտարա-համաճարակաբանական կանոնների չպահպանման հետ: Հատկապես նշվում է հարսանիքներ և հուղարկավորություններ կազմակերպելու մասին, ինչն էլ պատճառ է դառնում «կարմիր» նահանգներում վիրուսի տարածման դեպքերի ավելացման համար: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին:

Կարմիրով բնորոշվում են այն նահանգները, որտեղ համաճարակաբանական վտանգի բարձր ցուցանիշ է գրանցվել:

Նշվում է, որ նահանգներից մեկում վարակվել է 120 մարդ, որոն մասնակցել են նույն հարսանիքին:

Երկրում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 9158-ի: Ընդհանուր առմամբ, վարակման 195 051 դեպք է արձանագրվել, որից 2612-ը՝ վերջին մեկ օրում:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am