«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուշիում տուժած ռուս լրագրողի գործընկերը պատմել է նրա առողջական վիճակի մասին

09/10/2020

Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում գնդակոծությունից տուժած լրագրող Յուրի Կոտյոնոկը ծայրահեղ ծանր վիճակում է և գտնվում է Երևանի հիվանդանոցում, սակայն հայ բժիշկներն ամեն ինչ անում են նրա ապաքինման համար, պատմել Է «Ռուսաստանի սպաներ» պորտալի ռուսական թղթակից Լևոն Արզանովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իմ գործընկերն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է Երևանի հիվանդանոցում, սակայն հայ բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա ավելի շուտ ապաքինվի»,-լրագրողներին ասել է Արզանովը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: