«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռումինիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

13/06/2022

Ռումինիայի մայրաքաղաքում բնակիչներից մեկի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Սա երկրում առաջին դեպքն է: Վարակված քաղաքացին գտնվում է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռումինիայի առողջապահության նախարարությանը:

«Ռումինիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է արձանագրվել: Խոսքը Բուխարեստից 26-ամյա տղամարդու մասին է: Վարակը հաստատվել է լաբորատոր համապատասխան փորձաքննությունից հետո»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:

Վարակված քաղաքացու մոտ ախտանշանները ի հայտ են եկել 4 օր առաջ, սակայն նոր բուժհաստատություն դիմել է նախօրեին: Ներկայում  նա մեկուսացված է: