Ու՞ր կտանեն Արևմտյան ափի անունը Հուդա և Սամարիա փոխելու ամերիկյան ջանքերը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնականալության արարողությանն ընդառաջ, այդ երկրի էսքսպանսիոնիստական ծրագրերն ու դավադրություններն ավելացել են։
Վերջին շաբաթների ընթացքում Թրամփի խորհրդականներն անընդհատ խոսում են Իսրայելի օկուպացիային աջակցության մասին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Թրամփի խորհրդականներն ու մերձավորները խոսում են հատկապես Հորդանան գետի Արևմտյան ափն Իսրայելի կողմից օկուպացված տարածքներին պաշտոնապես միացնելու մասին։
Իսկ հանրապետական սենատոր Թոմ Քոթոնն առաջարկել է փոխել Հորդանան գետի արևմտյան ափի անվանումը։ Նա առաջարկել է ամերիկյան բոլոր փաստաթղթերում Արևմտյան ափի համար կիրառել հրեական Հուդա և Սամարա անվանումը։
Օկուպացված Պաղեստինում ԱՄՆ-ի նոր դեսպան Մայք Հակաբին նույնպես ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի կառավարությունը պատրաստ է աջակցել Նեթանյահուի կառավարության ցանկացած ծրագրի՝ Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցման և տարածաշրջանում Իսրայելի ինքիշխանության հաստատման վերաբերյալ։
Հորդանան գետի արևմտյան ափի 30 տոկոսը 1948 թվականի օկուպացված հողերին միացնելու ծրագիրը «Դարի գործարք» ռասիստական ծրագրի առանցքներից մեկն է, որն ԱՄՆ-ը ցանկանում էր իրականացնել Թրամփի նախագահության նախորդ ժամանակահատվածում։ Եվ այսօր Թրամփի որոշ խորհրդականներ նորից սկսել են խոսել դրա իրականացման մասին։
ԱՄՆ-ի իսրայելական լոբբին փորձում է ամեն կերպ ստանալ Թրամփի աջակցությունն ու իրավիճակը փոխել ռեժիմի օգտին։ Հորդանան գետի Արևմտյան ափի ավելի շատ տարածքների գրավումն այդ լոբբիի կարևորագույն պահանջներից է: Սակայն այդ պահանջն անընդունելկի է ոչ միայն պաղեստինցիների ու Պաղեստինի աջակիցների կողմից, այլ նաև միջազգային օրենքի տեսանկյունից։
Վերջին տարիներին, ԱՄՆ-ի աջակցությամբ, Իսրայելն ավելի մեծ թափ է հաղորդել Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում իրականացվող ավանաշինության գործընթացին։
Իսկ Բենիամին Նեթանյահուի կաբինետի ծայրահեղ աջ խմբակցությունը 2023 թվականից լրջորեն և հրապարակայնորեն հայտարարում է Հորդանան գետի արևմտյան ափի պաշտոնական բռնակցման քաղաքականության մասին։ Եվ Գազայի պատերազմն ու պաղեստինցիների վիճակը մի կողմից, ու ԱՄՆ քաղաքական իրավիճակը և Թրամփի ընտրությունը՝ մյուս, այժմ ավելի շատ հնարավորություններ են ընձեռել զավթիչներին՝ օկուպացնելու այս հողը։
Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարար Բեթսլեյլ Սմոտրիչը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր կառավարության աջակցությամբ հնարավոր կլինի չեղարկել Արևմտյան ափի քաղաքացիական կառավարումը, որն ընդգրկում է Գազայի հատվածը։ Անդրադառնալով Վաշինգտոնում Իսրայելի դեսպանի հետ խորհրդակցությանը, նա նշել է, որ ջանքեր են գործադրվում այդ գործընթացը սկսելու ուղղությամբ։
Սմոտրիչը հայտարարել է Արևմտյան ափի հողերից 27 հազար դոնումի (հին տարածքի միավոր) բռնագրավման մասին, ինչը 1993 թվականի Օսլոյի համաձայնագրից հետո այս կապակցությամբ ամենախոշոր գործողությունն է։
Իսրայելի իշխանություններն այժմ փորձում են Հորդանան գետի արևմտյան ափում իրականացնել իրենց օկուպացիոն ու էքսպանսիոնիստական ծրագրերը։
ՀԱՄԱՍ-ն այդ կապակցությամբ հայտարարել է․ «Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների և գյուղերում ավանաշինության քաղաքականությունն ու ավանաբնակների ագրեսիան շատ վտանգավոր են սիոնիստների համար, քանի որ Պաղեստինի ժողովուրդն իր դիմադրությամբ և համառությամբ կտապալի նրանց օկուպացիոն ծրագրերը»:
Հետևաբար, թեև Իսրայելը մեծ հույսեր է կապում Թրամփի հետ՝ իր ագրեսիվ քաղաքականությունն առաջ տանելու հարցում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ Պաղեստինի ժողովուրդը, որպես այս հողի գլխավոր սեփականատեր, երբեք չի հանձնվի նման դավադրությունների դիմաց, և ինչպես հայտարարել է ՀԱՄԱՍ-ը, Արևմտյան ափը շարունակելու է մնալ հեղափոխության և զայրույթի հրաբուխ, մինչև օկուպանտների ոչնչացումը։