Ուրբաթ, Հունիսի 18, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի համար․ Լավրով.armradio.am

11/05/2021

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու նոր հանգույցների կառուցումը կարող են  բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները․ Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ եռակողմ հանձնաժողովն այս ուղղությամբ աշխատում է, մանրակրկիտ ուսումնասիրվում են հնարավոր բոլոր երթուղիները։

armradio.am-ը գրում է՝ Լավրովի խոսքով՝ հարավկովկասյան տրանսպորտային հանգույցը  լուրջ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն տարածաշրջանում, այլև դրանից դուրս։ Նախիջևանով երկաթուղու վերագործարկումը հնարավորություն կտա ՀՀ երկաթգիծը միացնել Իրանի երկաթուղային համակարգին՝ նշում են հայ փորձագետները՝ դիտարկելով ապաշրջափակման դրական ու բացասական կողմերը։ 

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծումը  կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։  Ռուսաստանը հետաքրքրված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմամբ՝ նշել է նա։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», — ասել է Լավրովը։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին հայտարարել է «40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրա ձեւակերպմամբ, իրենց բաժանում է Նախիջևանից։  

«Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Վստահաբար կարող եմ ասել՝ երկաթուղային միջանցքը կբացվի։ Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները»։

Մի կողմից՝ Ալիևը ապաշրջափակման մասին է խոսում, մյուս կողմից՝ հայտարարում, օրինակ, Նախիջևանում նոր ռազմական օդանավակայան բացելու մասին ու լուսանկար հրապարակում։ Որքանո՞վ են համատեղելի այս երկու նախաձեռնությունները։ Այն, որ պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, տեսանելի է բոլոր  մակարդակներում՝ ասում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Նախիջևանի ռազմական օդանավակայանի հարցում փորձագետը նաև մանիպուլիացիա է նկատում.   

 «Ներկայացվել էր իբրև նոր ռազմաօդանավակայանի բացում, բայց իրականում խոսքը  խորհրդային տարիներից գործող օդականավակայանի մասին է։ Այսինքն՝ ռազմական օդանավակայանի բացում չէ ։ Դա կարող էր լինել մինչև 2020 թվականի սեպտեմբերը կառուցված նոր թռիչքուղու շահագործման հանձնում, բայց դրա արարողությունն էլ կարելի էր իրականացնել 2020 թ.-ի սեպտեմբերին։ Ուղղակի տեղի ունեցածի  ֆոնին փորձում են լ նույն ագրեսիվ մեսիջներ հղելու տրամաբանությամբ վերատարածել»։   

Ալիևը նաև ասել է, թե «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղու սեփականատերն է, այդ պատճառով Բաքուն կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։  

«Հարավկովկասյան երկաթուղին» Ռուսաստանին հավատարմագրային կառավարման ներքո է՝  նկատում է տնտեսագետ Արա Քառյանը և հավելում․

 «Դրա կառավարումը պատկանում է ՀՀ-ին։ Ես կարող եմ բերել գազի օրինակը. գազը պատկանում է ռուսական կողմին, բայց կարգավորման լծակը մեր ձեռքում է, որը մենք էլի լավ չենք օգտագործում։ Երկաթգծի դեպքում էլ  իրենք միայն շահագործում են, կարգավորման ռեժիմը մերն է»։  

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակում պարբերաբար հանդիպում են, քննարկում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա բոլոր հարցերը: Ի՞նչ փուլում են աշխատանքները. պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է.     

«Աշխատանքները ամփոփված չեն, սակայն, փորձագիտական խմբերը աշխատում են, ձգձգումներ չկան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: