«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ստեփանակերտում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագիրը

10/06/2020

В Степанакерте запущена программа «Стоп КОВИД 19».

The "Stop COVID 19" program has been launched in Stepanakert.

Le programme "Stop COVID 19" a été lancé à Stepanakert.

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը: Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացնում են 40 կամավորներ, ովքեր վաղ առավոտից՝ ժամը 07:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, չորս հերթափոխով աշխատանքներ են իրականացնում երթուղայիններում: «Երթուղային մտնող յուրաքանչյուր քաղաքացու անվճար հիմքով տրամադրվում է դիմակ, քաղաքացիները կարող են օգտվել նաև ախտահանիչ նյութերից: Մեր նպատակն է, որպեսզի երթուղայինում կանգնած քաղաքացիներ չլինեն՝ այդ կերպ կապահովենք սոցիալական հեռավորություն: Քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանքներ պետք է իրականացնել, որպեսզի նա առաջին մուտքով մտնի երթուղային՝ վճարելով գումարը, այնուհետև իջնի հետևի դռնով. այս կերպ կուտակումներ չեն լինի», - մասնավորապես ասել է Դ. Ղուկասյանը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնության շնորհիվ կկարողանան հնարավորին չափ կանխել Նոր կորոնավիրուսի տարածումը: Նա տեղեկացրել է նաև, որ 12 կամավորներ էլ աշխատանքներ են իրականացնում սննդի անվտանգության բնագավառում: Ի դեպ, նախքան աշխատանքի կազմակերպումը՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՀ առողջապահության նախարարության համապատասխան ներկայացուցչի, ինչպես նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի հետ, ովքեր ներկայացրել են իրավիճակը և բացատրական աշխատանքներ իրականացրել այդ ուղղությամբ:

Նյութը`  Artsakhpress

Թարգմանությունը` Աննա Հակոբյան