«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե Իսրայելը որևէ գործողություն ձեռնարկի, մեր պատասխանն ավելի ուժեղ կլինի. Աբբաս Արաղչի

02/10/2024

Անդրադառնալով Իսրայելի ռազմաբազաների ու անվտանգության կենտրոնների վրա Իրանի հրթիռային հարձակմանն, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Մեր գործողությունն ավարտվել է։ Սակայն եթե Իսրայելը որևէ գորոծղություն իրականացնի, մեր պատասխանն ավելի ուժեղ կլինի»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Աբբաս Արաղչին սոցիալական ցանցերից մեկի իր անձնական էջում գրել է․ «Այս գիշեր մենք իրագործեցինք մեր ինքնապաշտպանության իրավունքը՝ հիմնվելով հռչակագրի 51-րդ հոդվածի վրա և թիրախավորեցինք բացառապես  Գազայում և Լիբանանում ցեղասպանության համար պատասխանատու ռազմական բազաները»։
Նա հավելել է․ «Գործողությունն իրականացվել է Գազայում հրադադարի հնարավորությունը ապահովելու համար մեր կողմից գրեթե երկու ամիս ծայրահեղ զսպվածություն պահպանելուց հետո»։ 
Արաղչին նշել է․ «Իսրայելի աջակիցներն այժմ մեծ պատասխանատվություն են կրում Թել Ավիվի պատերազմ հրահրողներին կանգնեցնելու հարցում և չպետք է հիմարաբար միջամտեն»։