«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

21/09/2020

Հայաստան ասելիս: lernci — LiveJournalՍիրելի՛ հայ ժողովուրդ, «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը շնորհավորում է անկախության տոնի առիթով: Անկախությունն ամենավեհ արժեքն է, որի գիտակցումը չունեցող ժողովուրդը չի կարող ունենալ քաղաքական փայլուն ապագա: Մաղթում ենք քեզ խաղաղություն, որն ամեն ժողովրդի զարգացման և տնտեսական հզորության ամենակարևոր գրավավական է, բայց որը պետք է լինի արժանապատիվ, կամք և վճռականություն՝ դիմակայելու արտաքին և ներքին բոլոր վտանգավոր մարտահրավերներին, բարվոք կյանք և սոցիալական արդարություն: Այս հրաշալի օրը գնալով թող ավելի ամրապնդվի քո գիտակցության մեջ՝ որպես երկարատև պատմական ընթացքի ամենակարևոր օր, այնքան վերելք և հաղթանակներ ունենա մեր պետությունը, որ այն իրոք դառնա համաժողովրդական խրախճանքի, համազգային համախմբման և երջանկության խորհրդանիշ:

Ամեն տարի այս օրը թող գրանցվեն նորանոր հաղթանակներ՝ ի նպաստ մեր փոքրիկ պետականության ծաղկման և վերելքի, որովհետև թույլ պետությունները ստվերում են անկախության վսեմ գաղափարը: Սեր և համախմբում ենք մաղթում բոլորին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ | Ֆակտոր տեղեկատվական  կենտրոն

«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոն