«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փարիզում Ռուսաստանի քաղաքացին կրակել է անցորդների վրա

20/09/2021

Փարիզում ձերբակալել են տղամարդու, ով պնևատիկ (օդաճնշական) զենքից կրակ է բացել անցորդների վրա։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալվածը 1988 թ.-ին ծնված Ռուսաստանի քաղաքացի է։

Չարագործը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել, որ մեկ շաբաթվա ընթացքում Ելիսեյան դաշտերում 4 մարդ է վիրավորվել պնևմատիկ զենքից արձակված կապարե փամփուշտներից։

Նախնական տվյալներով՝ չարագործին հնարավոր է եղել բռնել ականատեսի օգնությամբ։ Ըստ վկայի՝ նա տեսել է, թե ինչպես է տղամարդը կրակում էլեկտրաինքնագնացի վարորդին։