«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը հեռացրել է պաշտոնից Սևծովյան նավատորմի հրամանատարին

12/08/2022

Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի հրամանատար Իգոր Օսիպովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Ըստ տեղեկությունների՝ ՌԴ Սևծովյան նավատորմի նոր հրամանատարը կլինի փոխծովակալ Վիկտոր Սոկոլովը։
Բաց տվյալներից հայտնի է դարձել, որ Սոկոլովը 59 տարեկան է։ Նա եղել է ական-տորպեդային մարտագլխիկներով մի քանի նավերի հրամանատար, շտաբի պետ և ականակիր դիվիզիայի հրամանատար, Հյուսիսային նավատորմի հրամանատարի տեղակալ (2013 թվականից):
Նշվում է, որ այս նշանակումը կարող է պայմանավորված լինել ուկրաինական պատերազմի սկզբից Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի կրած կորուստներով։