«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոնգրեսականներն ԱՄՆ-ին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

23/10/2020

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ու իր գործընկերները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանի նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Շերմանի պաշտոնական կայքում:

«Անցել է չորս շաբաթ, իսկ ադրբեջանական հարձակումը Արցախի վրա շարունակվում է։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ կասետային զինամթերքի կիրառումը, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: Ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Արցախում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումներում իրենց դերակատարության համար»,- ասել է Շերմանը, նշելով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի ռազմական գործողությունները վերաճեն լայնամասշտաբ պատերազմի՝ ներառելով Ռուսաստանը և Թուրքիան:

Կոնգրեսականները հայտնել են, որ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ անհրաժեշտ է կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ: Նրանք նաև անընդունելի են համարել քաղաքացիական բնակչության թիրախավորումները:

Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում: