«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բերձորից տեղահանված 14 ընտանիքների տրանադրվել է 10 մլն դրամի աջակցության սերտիֆիկատ

11/09/2022

Բերձորից տեղահանված եւ Երեւանի Նորքի տարածքում ժամանակավոր բնակվող 14 ընտանիքների առաջնահերթության կարգգով տրանադրվել է 10 մլն դրամի աջակցության սերտիֆիկատը, որպեսզի նրանք լքեն այդ շենքերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը` հավելելով, որ մնացածներին դեռ աջակցության սերտիֆիկատները չեն հանձնել:

«Աջակցման այս  ծրագրով պետությունը օգնում է, որ նոր բնակարան ձեռք բերեն տեղահանված բնակիչները: Դե բոլորս հասկանում ենք, որ 10 մլն-ը քիչ է քիչ թե շատ բարեկարգ բնակարան ձեռք բերելու համար, սակայն դա հանդիսանում է պետության աջակցութունը, իսկ Արցախում վերաբնակեցված ընտանիքներին պետությունը տրամադրում է նոր բնակարաններ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում Բերձորն ադրբեջանցիներով վերաբնակեցնելու հարցում, քաղաքապետն ասաց, որ առայժմ միայն զինվորականներ են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերում, քաղաքացիական անձինք դեռ չկան:

Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ Բերձորից տեղահանված բնակիչները հիմնականում Հայաստանում են վերաբնակեցվել, մի քանի ընտանիք են միայն նախընտրել մնալ Արցախում:

Նշենք, որ ադրբեջանական բանակն օգոստսի 26-ին   մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:

Արցախը Հայաստանի հետ կապվում է նոր  երթուղուվ: