«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

18/09/2020

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. լուրը ԶԼՄ-ներին հաստատել է Գյումրիի քաղաքապետի խոսնակ Սոնա Առաքելյանը: Կորոնավիրուս հաստատվել է նաև փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ:

«Քաղաքապետը տանն է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ կորոնավիրուսը հաստատվել է նաև համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանի մոտ: Աշխատակազմից ևս 26 հոգի թեստավորվել է, պատասխանները բացասական են եղել»,- ասաց Առաքելյանը: