«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի տեսահոլովակի ստեղծման պատմությունը (տեսանյութ)

22/11/2020

Հայտնի մեգաաստղ Լեդի Գագան ամիսներ առաջ հանրությանն է ներկայացրել նոր տեսահոլովակ՝ նկարահանված «911» երգի հիման վրա:  Այն նկարահանված է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով:

Եվ ահա երգչուհին ներկայացրել է «911» երգի տեսահոլովակի ստեղծման պատմությունը: «911»-ը հայացք է հոգեկան առողջության խնդիրներին և իրականության ընկալումներին: Երբ տեսահոլովակը հրապարակվել է, երգչուհին Instagram-ի իր էջում գրառում է արել՝ համարելով այն «ցավի պոեզիա». «Այն ամենն, ինչ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ փոքրիկ ֆիլմ է դարձել. պատմություն, որն այլևս անցյալում է։ Սա ցավի պոեզիա է»: