«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն, նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում. Վարդանյան

23/12/2022

Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

՛՛Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՛՛,-նշել է նա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ Վարդանյանը պետք է ՛՛անհապաղ լքի Ղարաբաղը՛՛:

Իր հերթին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Մոսկվան կապ չունի վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։