«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Միշտ պայծառ աղջիկը. դերասանուհի Սրբուհի Բալայանը բազմագույն և էմոցիայով լի նկար է հրապարակել

29/06/2020

Աստղայնության վառ ճանապարհին Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի Սրբուհի Բալայանը լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում (https://www.instagram.com/balayansrbuhi/?hl=ru)՝ գեղեցիկ արձակուրդը վայելելու մի պահը մեզ նվիրելով։ Ձեռքի աշխատանքի՝ գույներով հարուստ նկարի շուտափույթ հրապարակում է խոստացել՝ լուսանկարների տակ հետևյալ գրառումն անելով՝

Քեզ նկարելու համար ես կընտրեմ մի խաղաղ անտառային լիճ եղեգների
կանաչ շրջանակում, և կսպասեմ մինչև բացվի սեպտեմբերյան պայծառ առավոտը, ու որ անպայման զգացվի անանուխի և սոճու ասեղների բույրը:
Այդ ժամանակ ես կսկսեմ իմ աշխատանքը:
Սկզբում ես կնկարեմ քո աչքերը՝ նրանց համար ես պահել եմ հուլիսյան
ջերմ երկնքի կապույտ կտորներ:
Կաղամախու արմատների մոտից ես կվերցնեմ մամուռի կանաչասև ճյուղերը
և զգուշորեն կսուզեմ ջրի մեջ՝դրանք կլինեն քո թարթիչներն ու հոնքերը: Քո շուրթերը ես կշարեմ լճային շուշանների մեծ ծաղկաթերթիկներից,
իսկ նրանց նուրբ ցողունները կպատկերեն քո դեմքի շրջագիծը, քո քթիկը և մազերը: Քիչ էր մնում մոռանայի՝ դեմքը կենդանացնելու համար պետք է ինչ-որ մի ջերմ երանգ... Ես ջրի վրայով բաց կթողնեմ մասուրի նուրբ բոսորագույն սերմերը, այդպես ավելի լավ է:
Հետո ես կվերցնեմ մի փոքրիկ մաքուր քար, և զգուշորեն կգցեմ
այն շրջանակի վերին եզրի մոտ. ջրի վրայով կգնան հազիվ նշմարվող ալիքներ՝
դա կլինի քո ժպիտը:Հետո ես կավելացնեմ մի քիչ էլ անտառային թռչունների դայլայլ,
իսկ անկյուններում շաղ կտամ սարդոստայնի մի քանի թել աշնանային անտառից, դա նկարին հին տեսք կտա...
Ես կլքեմ փոքրիկ լիճը միայն աշնան վերջին, երբ նկարը ծածկվի սառույցի
բարակ ապակով, այդ ժամանակ կարելի կլինի հանգիստ շունչ քաշել:
Գարնանը դու կգաս անտառ ձնծաղիկ հավաքելու, ու կտեսնես քեզ լճի մեջ:
Մի զարմացիր՝ « ո՞վ է սա արել» : Դա ես եմ արել:
Հիմա քեզ պա՞րզ է ամեն ինչ :

Նկարը համարյա պատրաստ է:

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am

Նկար
Նկար