
ԱՄՆ-ն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սև ծովի վրայով
18/03/2023
Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սև ծովի վրայով MQ-9 Reaper-ի միջադեպից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների:
Գործակալության տվյալներով՝ թռիչքն իրականացրել է RQ-4 Global Hawk-ը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս դեպքն առաջինն էր մարտի 14-ից հետո: Ընդգծվում է, որ Պենտագոնը բազմիցս հայտարարել է, որ MQ-9 Reaper-ի հետ կապված միջադեպը չի խանգարի Վաշինգտոնին նման առաքելություններ իրականացնել։