«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների մասին հոդված է գրել

20/03/2023

People's Daily թերթը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Նա կրկին հանդես է եկել «ավելի արդար բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման» օգտին եւ հավաստիացրել է «ուկրաինական ճգնաժամի» քաղաքական եւ դիվանագիտական ​​կարգավորման հարցում առկա պատրաստակամությունը՝ «հաշվի առնելով գերիշխող աշխարհաքաղաքական իրողությունները», գրում է «Коммерсантъ»:

Հոդվածը գրվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա այցի նախօրեին․ այն տեղի կունենա մարտի 20-ից 22-ը։ Ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

Ռուսաստանում կայանալիք հանդիպումից սպասելիքների մասին. Պուտինն ու Սին հանդիպել են մոտ 40 անգամ։ Ռուսաստանը «մեծ սպասումներ» ունի Չինաստանի ղեկավարի այցի հետ կապված։ «Սա նաեւ հիանալի հնարավորություն է ինձ համար տեսնելու հին լավ ընկերոջը, ում հետ մենք ամենաջերմ հարաբերություններն ունենք», - ասվում է հոդվածում։ Պուտինի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «հասել են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակին եւ շարունակում են ամրապնդվել»։

Երկրների հարաբերությունների մասին. 2022 թվականի վերջին առեւտուրը կրկնապատկվել է եւ հասել 185 միլիարդ դոլարի՝ սա նոր ռեկորդ է։ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ 200 միլիարդ դոլարի նշագիծը կանցնի ոչ թե 2024 թվականին, ինչպես նախատեսված էր, այլ 2023 թվականին, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը աճում է, եւ հարաբերությունները «էլ ավելի ինքնիշխան են դառնում»։