«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիան դիմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին

01/10/2020

Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում դադարեցնել մարտական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջ: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի խոսնակ Կացունոբու Կատոն:

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում դադարեցնել մարտական գործողությունները, ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն և սկսել երկխոսություն»,-ասել է նա:

Կատոն նաև հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը լուրջ անհանգստացած է տարածաշրջանում ռազմական բախմամբ, ինչը հանգեցրել է զոհերի նաև խաղաղ բնակչության շրջանում. «Մենք մտադիր ենք շարունակել ուշադիր հետևել իրավիճակին»,-ասել է նա: