ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ Տնտեսական դիվանագիտություն. ինչպե՞ս դուրս գալ կայուն ծանր վիճակից
09/09/2022
Եթե երկրիդ տնտեսությունը հզոր է, այն դառնում է գերիշխող քաղաքականության նկատմամբ և հակառակը: Մեր երկրում այն կայուն ծանր վիճակում է: Չունենք տնտեսության զարգացման ամուր արմատներ: Արտաքին քաղաքական ճնշումները չեն թողնում զարգանալ: Խորհրդային ժամանակներում բոլորն էին տեսնում, որ Հայաստանում տնտեսական վիճակն ավելի լավն է, քան մյուս Միութենական երկրներում:
Պետությունը պետք է համագործակցի օլիգոպոլիկ համակարգի հետ: Դրանից կշահենք բոլորս: Անհրաժեշտ է ստեղծել նաև գրավիչ պայմաններ սփյուռքի կապիտալի ներգաղթի համար: Այս մասին է խոսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: