
Ռուբիոն նշել է՝ ինչ ճանապարհով կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
15/05/2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Այդ պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավարը:
Նշենք, որ այսօր Ստամբուլում մեկնարկելու են ռուս-ուկրաինական բանակցությունները։
https://auroranews.am/