«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «էկոակտիվիստները» ակցիաների ընթացքում կուշտ սնվում են և կոնֆորտով հանգստանում են Շուշիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում

15/01/2023

Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «էկոակտիվիստները», որոնք մեկ ամսից ավել արգելափակել են Լաչինի միջանցքը, ճոխ սնվում և հարմարավետ հանգստանում Շուշիի հյուրանոցներից մեկում։

Լրագրողը տեսանյութին կից գրել է. «Սա ադրբեջանցի «էկոակտիվիստներն են», որոնք 120 հազար արցախցու շրջափակել են և դատապարտել սովի։ Մինչդեռ իրենք ճոխ սնվում են և ակցիաների ընդմիջումներին հարմարավետ հանգստանում Շուշիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում»։