«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը հակադարձել է ՌԴ նախագահին. ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում լինելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չկա

11/05/2026

«ՌԴ նախագահի հետ մենք այդ հարցը քննարկել ենք աշխատանքային մակարդակում։ Ես ասել եմ, որ մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե, դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու։ Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, քանի որ մենք երբեմն միջպետական հարաբերությունները շփոթում ենք ամուսնության հետ։ Ես նման ձևակերպման հետ համաձայն չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա` անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Ըստ նրա` քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել հանրաքվեի։

«Դա կանենք այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն կլինի։ Հիմա դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերում ԵԱՏՄ մեր գործընկերներին ու մասնակցությանը միությանը»,- եզրափակել է նա։

https://www.youtube.com/watch?v=2Nvxu05h3W8