
Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել և ապահովել բնակչության դուրսբերումը. Շահրամանյան
13/06/2024
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը գտնվում է Բաքվում, կենդանի պատանդ է մնացել և ապահովել մեր բնակչության դուրսբերումը:
Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասա Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ի պատասխան երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, որ նրանք, ըստ էության,դասալիքներ են։
Սամվել Շահրամանյանը նշեց, որ առաջիկայում մանրամասն կանդրադառնա այս հարցերին։
https://infoport.am/