«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչու՞ Էրդողանը ընտրությունները նշանակեց հենց մայիսի 14-ին, և դա ի՞նչ սիմվոլիկ նշանակություն ուներ իր համար

24/01/2023

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս որոշումը,  Թուրքիայում լայնորեն քննարկվում էր ընտրությունների վաղաժամ անցկացնելու գաղափարը: Փորձագետների մի մասը դա գնահատում էր որպես Էրդողանի կողմից խորամանկ քայլի փորձ, քանի դեռ ընդդիմությունը միասնական թեքնածուի շուրջ ընդհանուր հայտարարի չէր եկել. Էրդողանն այդ քայլով կցանկանար արագացնել գործընթացը: Սակայն առավել իրատես դիտորդները Էրդողանի մտադրությունն առաջ բերել ընտրությունների օրը, պատճառաբանում էին բոլորովին այլ գործոններով: Ի վերջո, եթե ընդդիմությունը պիտի միավորվի մեկ թեքնածուի շուրջ, ապա դա կարող է անել ցանկացած պահի: Իսկ եթե այդ միավորումը չի լինելու, ապա դա չի լինի անկախ նրանից, թե որ օրը կանցկացվեն ընտրությունները: Ավելին, ընդդիմությունը դեմ չէր նույնիսկ, որ ընտրությունները անցկացվեին ապրիլ ամսից էլ շուտ: Իսկ Էրդողանի որոշումը, անցկացնել ընտրությունները հենց մայիսի 14-ին, ուներ իր պատմական սիմվոլիկ նշանակությունը, որը Էրդողանն ամեն կերպ փորձելու է խաղարկել:

Բանն այն է, որ մայիսի 14-ը թուրքերի համար պատմական նշանակություն ուներ, քանզի այդ օրը 1950 թվականին Թուրքիայում առաջին անգամ իշխանության եկավ առաջին գործիչը, ով քննադատության թիրախ դարձրեց Աթաթուրքի բարեփոխումները: Այդ օրը, առաջին անգամ թուրքերը ընտրեցին մի քաղաքական ուժի, ով բացահայտ նշում էր, թե պիտի Աթաթուրքի որոշ օրենքներ փոփոխվեն: Այդ մարդու անունն Ադնան Մենդերես է: Այս գործիչը մայիսի 14-ին հաղթեց ընտրություններում, որտեղ հանդես էր գալիս իսլամական և ազգայնական կարգախոսներով: Իհարկե, նրա կարգախոսներն այն ժամանակ արմատական հակաթուրքիստական բնույթ չունեին, բայց դա էլ նույնիսկ հերիք էր, որ թուրքերը գնահատեին նրա խիզախությունը:

Հիշեցնենք, որ հենց այդ գործչի կառավարման ժամանակ, 1955 թվականին, Ստամբուլում կազմակերպեց հույների կոտորածը: Դրա արդյունքում տասնյակ հազարավոր հույներ ստիպված լքեցին այդ քաղաքը և վերադարձան իրենց պատմական Հայրենիք՝ Հունաստան:

Այդ գործիչը կառավարեց երկիրը 10 տարի, որից հետո, 1960 թվականինԹուրքիայում կատարվեց ռազմական հեղաշրջում, և Էդնան Մենդերեսին ձեռբակալեցին և դատապարտեցին մահվան: Որից հետո երկար ժամանակ, նման կարգախոներով ոչ մի այլ գործիչ ռիսկ չէր անում հանդես գալ Թուրքիայում: Եւ միայն 36 տարի անց՝1996-ին Թուրքիայում կրկին իշխանության եկան իսլամիստները Նեջմեդթին Էրբականի գլխավորությամբ: Բայց նա նույնիսկ մեկ տարուց ավել չկարողացավ կառավարել, և զինվորականների ճնշման տակ ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Եվ միայն Էրդողանին՝ 2003-ին հաջողվեց ոչ միայն վերադառնալ իշխանության, այլև պահել այդ իշխանությունը 20 տարի իր ձեռքում:

Այսպիսով, մայիսի 14-ին նշանակելով նախագահական ընտրությունների օրը, Էրդողանը փորձում է կրկին հիշեցնել թուրք հանրությանն այդ օրվա պատմական իմաստը, որպեսզի շարքային թուրքը այդ օրը գալով ընտրության հիշի նաև Էդնան Մենդերեսի պատմությունը, և լրացուցիչ զգացմունքներով լցված կատարի, ըստ Էրդողանի «ճիշտ» ընտրություն:

Իսկ թե ի՞նչ թեքնածուներ կարող են լինել այս ընտրություններում, ովքե՞րր կարող են դառնալ Էրդողանի իրական մրցակիցը, կխոսենք մեր մյուս վերլուծությունում:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
https://zham.am/