Իսրայելը դադարեցնում է Լիբանանի հետ պատերազմը
27/11/2024
Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին։
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այսօր տեղական ժամանակով ժամը 4:00-ից մինչև 06:00-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմական կաբինետին կառաջարկի Լիբանանում հրադադարի ծրագիր։
Նշվում է, որ Իսրայելը ցանկանում է պահպանել «Հեզբոլլահի» դեմ գործողությունների ազատությունը։