«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ կողմից Հայաստանի սպառազինմանն աջակցելու ջանքերը, խոչընդոտում են խաղաղությանը․ Ադրբեջանի ԱԳՆ

14/11/2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել,  որոմ  ասվում է․

«ԵՄ կողմից Հայաստանի սպառազինմանը և ռազմականացմանն աջակցելու ջանքերը, որոնք խոչընդոտում են խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, վկայում են նոր հակամարտությունների հանգեցնող քաղաքականության խրախուսման մասին, և դրա պատասխանատվությունն ընկնում է նաև ԵՄ-ի վրա: Եվրոպական խաղաղության նախաձեռնությունն օգտագործելու ծրագրերը, որը ներառում է, մասնավորապես, ռազմական կարողությունների ուժեղացում, նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարյացակամ գործողություն ոչ միայն դրական արդյունք չի տա, այլև կստանա համարժեք պատասխան»,- հայտարարել են ԱԳՆ-ից։