«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 4-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը երկրի հարավային և կենտրոնական հատվածներում

26/08/2022

Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև սեպտեմբերի 4-ը:Այս մասին ասվում է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է tert.am-ը։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Նշենք, որ արգելքը սահմանվել է փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո: