«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը վստահ է, որ կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը. Politico

15/10/2025

Գազայի հատվածում հրադադարի հաջողությունը վստահություն է ներշնչել ԱՄՆ նախագահ Թրամփին, որ կարող է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, հայտնել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված, որ Մերձավոր Արևելքում գերիների հաջող փոխանակումից հետո կարող է խաղաղություն հասնել Ուկրաինայում»,- գրել է պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։

Ըստ աղբյուրի, Վաշինգտոնի կարծիքով, Ռուսաստանն այժմ, ամենայն հավանականությամբ, տրամադրված է նստելու բանակցությունների սեղանի շուրջ:

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նաև նշել է, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն օտարերկրյա գործընկերներին ասել է, որ ԱՄՆ նախագահի հիմնական նպատակներն են Գազայում և Ուկրաինայում հակամարտությունների ավարտը և Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի կնքումը:

Politico-ն հիշեցրել է, որ Թրամփն ուրբաթ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։