Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


««Թուրք բաշիբոզուկները» իմ նկատմամբ մահափորձ են իրականացրել»․ դանակի 11 հարված ստացած Արման Անտոնյանը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14/09/2021

Երևան քաղաքի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, նիստ է գումարել: Նիստին նաև ներկա էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Արման Անտոնյանը, ում նկատմամբ  օգոստոսի 1-ին մահափորձի էր իրականացել:

Անտոնյանը, ում անհայտ անձինք մահակներով, ինչպես նաև դանակով հարվածներ էին հասցրել, նշեց, որ նման գործողությունները հարիր են միայն Հայաստանի թշնամի ազգին։

«Կյանքի ու մահվան կռիվ տվեցի, Աստծո կամքով և հրաշքով ծայրահեղ ծանր վիճակից դուրս եկա և փրկվեցի։ Մեր տուն ներխուժած անձինք վնասել էին նաև ընտանիքիս անդամներին։ Քնած ժամանակ նրանք մահակների բազմաթիվ հարվածներ էին հասցրել հիմնականում գլխիս հատվածում, ապա դանակի 11 հարված հասցրել։ Նման գործողությունները հարիր են միայն թշնամի ազգին»,- նշեց Անտոնյանը։

Նա շեշտեց, որ ավագանու անդամի դեմ մահափորձը, որն իրականացվել է իր մասնագիտական գործունեության համար՝ ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի նկատմամբ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առողջություն մաղթեց Անտոնյանին և հույս հայտնեց, որ նույն թափով կշարունակի գործունեությունը։