«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վրա

30/01/2023

Երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսիի (նախկինում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան) վրա մի խումբ մարդիկ են հարձակվել: Նրանք հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել ՌԴ ԱԳՆ շենքի մուտքի մոտ, ուր Թրեյսին եկել էր իր հավատարմագրերը հանձնելու։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հրատարակությունը նշում է, որ չնայած դիվանագիտական որոշ պայմանավորվածություններին, այդ թվում՝ գերիների փոխանակմանը, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո երկրների միջև բարձր մակարդակի շփումները գրեթե ի չիք են դարձել։
«Դեսպան Թրեյսին կենտրոնացած է աննախադեպ լարվածության պահին մեր մայրաքաղաքների միջև երկխոսության պահպանման, Ռուսաստանում կալանավորված ամերիկացի քաղաքացիների շահերի պաշտպանության և ամերիկացի և ռուս ժողովուրդների միջև կապերի ամրապնդման վրա»,- նշել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: